Ուկրաինան զորքերի մի մասը տեղափոխել է Բելառուսի հետ սահման. Ուկրաինայի ԳՇ պետի տեղակալ
Ուկրաինան իր ուժերի մի մասը քաշել է դեպի Բելառուսի հետ սահման՝ հետ մղելու ռուսական բանակի հնարավոր հարձակումները իր սահմանից այն կողմ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսի Գրոմովը, գրում է Reuters-ը։
«Մենք արձագանքում ենք հյուսիսային ուղղությամբ հնարավոր հարձակմանը և արդեն մեծացրել ենք մեր ուժերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։