Իսրայելում խոսել են Ուկրաինային զենքի մատակարարման մասին
Կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս Իսրայելին հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային, սակայն Թել Ավիվը կարող է ոչ մահաբեր զենք ուղարկել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը, հայտնում է CNN-ը։
Իսրայելի նախագահը չի համաձայնել զենքի մատակարարման հետ կապված քննադատություններին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը նույնպես հրաժարվել են Կիևին որոշակի ռազմական տեխնիկա տրամադրել։
Իցհակ Հերցոգն ընդգծել է, որ Իսրայելը ուշադիր վերլուծում է Ռուսաստանի կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված իրավիճակը։