ԱՄՆ-ն խոստացել է օգնել Եվրոպային հաղթահարել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը
Եվրամիության դուրս գալը ռուսական էներգետիկ շուկայից ցավալի է, սակայն ԱՄՆ-ն կանի ամեն ինչ՝ օգնելու նրանց հաղթահարել ձմեռը: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Եվրոպան, և հատկապես նրա առաջատար երկրները, վերջին ինն ամիսների ընթացքում ավելի շատ գործ են արել ռուսական էներգիայից կախվածությունը վերացնելու համար, քան տարիների ընթացքում: Բայց ինչպես ցանկացած փոփոխություն, սա ևս դժվար է և եվրոպացիները դա հասկանում են»,- ասել է նա։
Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ օգնելու էներգառեսուրսներով եվրոպական երկրներին։