Պապիկյանը դեռ չի շտապում հստակ պատասխանել՝ կշարունակվի՞ «Պատիվ ունեմ» ծրագիրը, թե՞ ոչ (տեսանյութ)
Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց մենք համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որոնք նաև մեր իրավապահ մարմինների գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հարցին, թե՝ փոփոխության կենթարկվի՞ արդյոք «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի շրջանակում բազմաթիվ ուսանողներ այսօր կրթություն են ստանում:
«Քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը դեռևս նպատակահարմար չենք համարում: Բայց թեման քննարկել է և կարելի է այն լավարկել, բարելավել»,- ասաց Պապիկյանը: