Դոնեցկի մարզում շարունակվում են կատաղի մարտերը
Ուկրաինական զորքերը Դոնեցկի մարզում կատաղի մարտեր են մղում ռուսների դեմ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Դոնեցկի մարզում շարունակվում են կատաղի մարտերը՝ Բախմուտի ուղղություն, Ավդիիվկա, մեր բոլոր զինվորները, ովքեր դիրքեր են զբաղեցնում այս ուղղություններով Դոնեցկի մարզում, պարզապես հերոսներ են»,- ասել է ուկրաինական պետության ղեկավարը։
Նրա խոսքով, ակտիվ գործողությունները շարունակվում են։