Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր newspress.am-ը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրեր առաջ մեկնել էր ԱՄՆ բուժման կուրս անցնելու համար: Մամուլից հայտնի դարձավ, որ նրա մոտ ենթաստամոքսային գեղձի հետ կապված սրացումներ էին ի հայտ եկել:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է և վիրահատությունը բարեհաջող է անցել: