Հայաստանի 3 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ (լուսանկարներ)
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սլովենիայի Մարիբոր քաղաքում մասնակցում է «Արծաթե գոտի» մրցաշարին։ 3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հոկտեմբերի 27-ին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչի արգելքը հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։
Հավաքականում ընդգրկված են նաեւ Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Համաբարձում Հակոբյանը (80 կգ) և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: