«Թողեք մե հատ զարգեմ, հանգստանամ, ինչի՞ կբռնեք». Ավետիսյանների հարազատ
Այս պահին ընթանում է Ավետիսյանների գործով դատական նիստը: Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ոստիկանների խիստ հսկողությամբ դատական նիստերի դահլիճ են բերել այն մուտքից, որտեղ որ ներս է մտնում նիստը վարող դատավորը:
Նիստին ներկա Ավետիսյանների հարազատների նյարդերը տեղի են տվել և փորձել են մոտենալ Պերմայկովին, ինչն անմիջապես կանխվել է.
«Թողեք մե հատ զարգեմ, հանգստանամ, ինչի՞ կբռնեք»,- լացակումած ասաց Ավետիսյանների ընտանիքի հարազատը:
Նշենք, որ ինչպես նախորդ դատավարության ժամանակ, այնպես էլ դատական երկրորդ նիստին լուսաբանող լրագրողների համար պայմաններ չէին ստեղծվել:
Միջնորդություն է ներկայացվել դատավորին փոխելու համար, այս պահին հարցը քննարկվում է: