ԱՄՆ-ն Ուկրաինային օգտագործում է որպես զենք Ռուսաստանի դեմ. Պուտին
Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը։ Հիմա ԱՄՆ-ն դա օգտագործում է որպես զենք Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Երկիրն, ըստ էության, կորցրել է ինքնիշխանությունը և ուղղակիորեն վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, որն օգտագործում է այն որպես զենք Ռուսաստանի, Բելառուսի Հանրապետության հետ մեր միութենական պետության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի տարածքը դարձել է կենսաբանական փորձերի փորձադաշտ, այժմ այն լցնում են զենքով։