Ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին
Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ։ Համագործակցության տարածքում սպառնալիքների վտանգի մակարդակը չի նվազում։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
«Խոսելով Համագործակցության տարածքում առկա սպառնալիքների մասին՝ ես կցանկանայի նշել, որ «ԴԱԻՇ»-ի և «Ալ-Քաիդա»-ի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական խմբավորումներ) վտանգի մակարդակը չի նվազում: Նրանք չեն նվազում, փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, ձևավորել գաղտնի բջիջներ»,- ասել է Պուտինը։