Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, զորավարժություններ է անցկացրել` «ի պատասխան թշնամու կողմից միջուկային հավանական հարվածի»
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ռուս զինվորականները՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, վարժանքներ են անցկացրել՝ ի պատասխան թշնամու կողմից միջուկային հավանական հարվածի։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռազմավարական զսպման ուժերի պատրաստման առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին։
«Կամչատկայի փորձադաշտում «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է Պլեսեցկի պետական փորձնական տիեզերակայանից, իսկ «Սինևա» բալիստիկ հրթիռը՝ Բարենցի ծովից: Առաջադրանքների իրականացմանը մասնակցել են նաև ինքնաթիռները, որոնք արձակել են օդային թեւավոր հրթիռներ։