Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի և Հնդկաստանի ՊՆ ղեկավարների հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 26-ին բանակցություններ է վարել Հնդկաստանի և Չինաստանի ռազմական գերատեսչությունների գործընկերների՝ Ռաջնաթ Սինգհի և Վեյ Ֆենհեի հետ։
Խոսակցությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրություններում ասվում է, որ քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառմամբ հնարավոր սադրանքների մտահոգությունը։
Ավելի վաղ Սերգեյ Շոյգուն նմանատիպ բանակցություններ էր վարել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ։