Սաակաշվիլին փակել է Օդեսա-Կիև մայրուղին
Վատ եղանակային պայմանների պատճառով Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Օդեսա-Կիև մայրուղու երկկողմանի երթեւեկությունը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Այդ որոշումը կայացվել է վերջին օրերին Ուկրաինայում տեղացած առատ ձյան պատճառով։ Միաժամանակ այդ մասին նա զեկուցել է Ուկրաինայի նախագահին, որի հրամանով Օդեսայում լրացուցիչ ձնահավաք մեքենաներ են մոբիլիզացվել։
«Օդեսա-Կիեւ ավտոմայրուղին ժամանակավորապես երկկողմանի փակ է»,- գրել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում։