Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավոր
Քաղաքականություն

Ադրբեջանցիները ռուսներին ստում են, իսկ մենք բաց ենք, ազնիվ՝ մեր բոլոր գործընկերների հետ, ամեն տեղ ասում ենք նույնը․ Ալեն Սիմոնյան

Ռուսաստանն ասում է՝ Ադրբեջանը նույնպես դաշնակից է, բայց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ, դա ճշմատություն չէ։

«Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին ստում են, խաբում են՝ բոլոր հնարավոր ձևերով»,- ԱԺ լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նկատեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով Հայաստանի իշխանությանը մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, իսկ Մոսկվայում՝ Ադրբեջանի ղեկավարը և ներկայացուցիչները հայկական կողմին մեղադրում են եվրոպամետ և ամերիկամետ լինելու մեջ:

«Դա ադրբեջանական աշխատելաոճն է: Իսկ մենք բաց ենք, ազնիվ ենք մեր բոլոր գործընկերների հետ, ամեն տեղ ասում ենք նույնը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին ու արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե Կրեմլն ուզում է Ադրբեջանին միջանցքը տալ, Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս հարցի շուրջ մեկնաբանությունները տարբեր են։

«Կան տարբեր մեկնաբանություններ, որովհետև գործընթացն ավարտին հասցված չէ, կա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ՀՀ-ի համար շատ կարևոր է: Ճիշտ է, դա որակվել է որպես պարտության արձանագրում, բայց, այնուամենայնիվ, կան արձանագրված կետեր, օրինակ, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոյությունը, Լաչինի միջանցքի գոյությունը, որևիցե այլ միջանքի բացակայությունը, կա նաև դրան հետևող 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը, որը նույնպես Ռուսաստանի անմիջական աջակցությամբ է արվել, որոնք այսօր շատ հիմնարար փաստաթղթեր են Հայաստանի համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։