Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի մահացու հետևանքը
Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր ոք, ով ապաքինվել է COVID-19-ից, թեկուզ թեթև ձևով, ապագայում սրտի հետ կապված խնդիրների և նույնիսկ մահվան ռիսկի մեծացման ենթակա է:
Իսկ սրտի հիվանդության և մահվան ամենամեծ վտանգը տեղի է ունենում վիրուսի հետ շփումից հետո առաջին 30 օրվա ընթացքում: Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Heart ամսագրում։
Լոնդոնի Քուին Մերի համալսարանի ուսումնասիրությունն օգտագործել է ավելի քան 50,000 մարդու տվյալներ, որոնցից 17,871-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հոսպիտալացվածների մոտ երակային թրոմբոզի զարգացման ռիսկը 27 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ ովքեր երբեք չեն վարակվել կորոնավիրուսով։