Ուոլեսն ու Գանցը գնում են Թուրքիա
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր կժամանի Ստամբուլ՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախատեսում է հոկտեմբերի 26-ին հանդիպել Աքարի հետ։