Բայդենն աջակցել է Տոկաևին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ և աջակցություն հայտնել երկրում իրականացվող բարեփոխումներին, հաղորդում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։
«Անվտանգության, էներգետիկայի և տնտեսական հարցերի շուրջ մեր լայնածավալ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև Ղազախստանում ընթացող բարեփոխումներին մեր ամուր աջակցությունը արտացոլում են մեր հարաբերությունների ապագայում ներդրումներ կատարելու և ընդհանուր նպատակներին հասնելու ներուժի փոխադարձ ցանկությունը: Այս տեսլականը լիովին համահունչ է մեր ընդլայնված ռազմավարական գործընկերության ոգուն»,- գրել է Ջո Բայդենը շնորհավորական հեռագրում։