Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Սա դանդաղ գործածության ական է. Միքայել Համբարձումյանը՝ 150 000 դոլարի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Այսօր մի պահ ուսումնասիրում էի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

Նա նաև նշել է.

«Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր Հայրենիքի համար:

Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտհոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն' այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության տեսանկյունից:

Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար' տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում:

Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես' Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$), չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված:

Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն:

Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես Նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար:

Դժվար է պատկերացնել, որ օրինակ Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել:

Այն ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը վաղ թե ուշ հետևանքներ է առաջացնելու:

Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով, ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսկան ներդրումների տեսանկյունից:

Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ:

Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է»: