Մակրոնն ու Շոլցը չեն կարողանում համաձայնության գալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեն համաձայնվում միմյանց հետ էներգետիկ հարցերի շուրջ, գրում է Politico-ն։
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը հոկտեմբերի 25-ին հայտարարել է Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի մասին։ Սակայն Ֆրանսիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հայտարարություններ նախատեսված չեն։
Աղբյուրները նշում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչպես լավագույնս կարգավորել էներգետիկ ճգնաժամը: Գերմանիան աջակցում է MidCat գազատարի կառուցմանը, որը գազը կհասցնի Ալժիրից, Նիգերիայից, Քաթարից, ԱՄՆ-ից և այլ երկրներից Ֆրանսիայի հարավ-արևմուտք, այնտեղից էլ Եվրոպա։