Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և կենտրոնանալ խաղաղ բանակցությունների վրա
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ստամբուլում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և կենտրոնանալ խաղաղ բանակցությունների և համագործակցության վրա՝ Ադրբեջանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի շրջանակներում, գրում է Anadolu գործակալությունը։
Աքարն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերությունները՝ հիմնված մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի վրա, գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա՝ վստահեցնելով, որ Թուրքիան կշարունակի լինել եղբայրական ադրբեջանական ժողովրդի կողքին։