Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Մ23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 440կգ արդյունքով նվաճել է Վարազդատ Լալայանը։
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փոխչեմպիոն մարզիկը մրցակցությունից դուրս էր Ալբանիայում։ Այպիսով Դյուրես քաղաքում, տարիքային երկու խմբերում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմերը երկամարտում նվաճել են 15 մեդալ։
Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում, բացի Վարազդատ Լալայանից, նվաճել են է Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Արա Աղանյանը (96 կգ)։
Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչմանը արժանացել են Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (87 կգ) և Յաշա Մինասյանը(109կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Մերի Թումասյանը (87 կգ) և Լուիզա Սահրադյանը (87 կգ) արժանացել են բրոնզե մեդալի:
Հայաստանը այս մրցումներում երկու տարիքային խմբերում ներկայացնում էին 23 ծանրորդներ։