Զատուլինը ներկայացրել է ՀՀ-ից ստացված նամակի բովանդակությունը (լուսանկար)
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն այսօր Պետդումայի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Հայաստանի Հանրապետություն իր մուտքի արգելքի մասին։
Հաղորդագրությունում մասնավորապես նշված է.
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ ցավոք Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Այս պարագայում ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»:
Զատուլինը նշել է, որ դա գնահատում է որպես վիրավորական քայլ իր անձի հանդեպ:
