Ռիշի Սունակը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորի կողմից կառավարություն կազմելու մանդատ ստանալով։
Այժմ 42-ամյա Սունակը կուղևորվի Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ ելույթ կունենա Միացյալ Թագավորության ժողովրդի առաջ: Նա դարձավ առաջին վարչապետը, ում հաստատեց Չարլզ III-ը, ով թագավորական գահը վերցրեց սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II-ի մահից հետո։
Սունակի երկու մրցակիցներն էլ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդոնը հայտարարեցին, որ չեն պայքարելու կառավարության ղեկավարի պաշտոնի համար։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոչ Ջոնսոնը, ոչ էլ Մորդոնը կարծես թե չեն ստացել անհրաժեշտ 100 պատգամավորի ձայնը՝ խորհրդարանական քվեարկության հաջորդ փուլ անցնելու համար։