Ադրբեջանն Իսրայելից ցանկանում է հակաօդային պաշտպանության համակարգեր
Ադրբեջանը ներկայումս բանակցում է Իսրայելի հետ հակաօդային պաշտպանության նոր համակարգեր ձեռք բերելու համար։
Այս մասին գրում է Breaking Defense-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Աղբյուրները նշում են, որ Ադրբեջանը ներկայումս Իսրայելից հակաօդային պաշտպանության համակարգեր է փնտրում, սակայն հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանը դեմ կլինի նման գործարքներին»,- ասվում է հոդվածում։