Կարևոր է, որ մենք կարողանանք լուծել հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Տոյվո Կլաար
Եվրամիությունն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր մակարդակներում խաղաղ գործընթացին, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի ներգրավվածության մասին է վկայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը, ով Բրյուսելում չորս հանդիպում է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Կլաարի կարծիքով՝ դրա վառ ապացույցը Հայաստանում դիտորդական առաքելության տեղակայումն է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով:
«ԵՄ-ն ունի իր շահերը Հարավային Կովկասում: Այս տարածաշրջանը մեր հարևանն է, ուստի ակնհայտ է շահագրգռվածությունը խաղաղ ու բարգավաճ Կովկասի գաղափարին հասնելը։ Ուստի կարևոր է, որ մենք կարողանանք լուծել հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է նա։