Ես ինքս գյուղացուն խնդրել եմ դուրս բերել մեքենան երթևեկելի հատվածից, որովհետև 1 մլն․ դոլար էր ծախսվել վերանորոգման համար․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)
Պետությունը միլիարդավոր դրամներ է տրամադրում ճանապարհների համար, իսկ որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, իրենց գերծանրաբեռնված մեքենաներով, ի չիք են դարձնում այդ ներդրումները։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ճանապարհային կշեռքների ներդրման համակարգին։
Նա նկատեց, որ ինքն անձամբ տրանսպորտի նախարար եղած ժամանակ խնդրել է գյուղացուն դուրս բերել մեքենան երթևեկելի հատվածից։
«Միայն նախորդ տարի այդ ճանապարհի ասֆալտապատման համար 1 մլն դոլար փող էր ծախսվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ճանապարհային կշեռքները կօգնեն գերծանրաբեռնված մեքենաների հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում