Ադրբեջանցի պատգամավորն այցելել է Ռամիլ Սաֆարովին
Ադրբեջանում հանցագործները շարունակում են քաջալերվել: Երեկ Ադրբեջանի Մեջլիսի (ազգային ժողով) պատգամավոր, հայտնի Փաշաևների կլանի ներկայացուցիչներից Գենիրե Փաշաևան այցելել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի տուն, այս մասին հայտնում է oxu.az կայքը:
Փաշաևան հանդիպել է Սաֆարովի, նրա կնոջ և աղջկա հետ: Փաշաևան շեշտել է, որ ազգի համար արված ամեն լավ բան անմոռաց չի մնում:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում քնած ժամանակ սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: