Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է. Նիկոլը չի մարսել նրա քննադատությունները
««Հայկական ժամանակ»-ի (Փաշինյան ընտանիքին պատկանող թերթը/կայքն է-խմբ.) տեղեկություններով՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում»,- գրում է ՀԺ-ն։
Փաստորեն, Նիկոլը չի կարողանում մարսել այն թիրախային և հասցեական քննադատությունը, որը Զատուլինը պարբերաբար անում է իր և իր իշխանության հասցեին: Հերթական հայամետ ռուս գործչի մուտքը Հայաստան սահմանափակելով՝ Փաշինյանը ցուցադրում է իր վախերը և հերթական սադրանքն իրականացնում հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում: