Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ճնշում գործադրել Հայաստանի վրա. Բաքվում Երևանը շփոթել են իրենց հետ

Հայկական կողմը «նպատակաուղղված կերպով շարունակում է Ադրբեջանի դեմ ուղղված ռազմական սպառնալիքները»։ Այս մասին զառանցանք-հայտարարություն տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Վերոնշյալը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայկական կողմը նպատակաուղղված շարունակում է ռազմական սպառնալիքները Ադրբեջանի դեմ։ Երևանի այս գործունեությունը ռազմական հանցագործություն է, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի պարտավորությունների կոպիտ խախտում, և պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել մոբիլիզացնել ջանքերը՝ վերացնելու այդ սպառնալիքները։ Այդ կապակցությամբ այս տարվա օգոստոսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը համապատասխան նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, և նամակը տրամադրվել է ՄԱԿ-ի բոլոր անդամներին»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պետք է ճնշում գործադրել Հայաստանի վրա և այդ քայլերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

Բաքվում, հավանաբար, շփոթել են, թե ով է ագրեսորը, ով՝ ագրեսիայի ենթարկվողը: 

Ադրբեջանի ԱԳՆ այս հայտարարությունը հանգիստ կարելի էր վերագրել հենց Ադրբեջանին, եթե այնտեղ գրված չլիներ «Հայաստան» բառը:

Ի՞նչ ռազմական սպառնալիքների մասին է խոսում Բաքուն, երբ ամենօրյա ռեժիմով ինքը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելին՝ նույն Բաքուն է, որ չի բավարարվել Արցախի Հանրապետության շուրջ մեկ տասնյակ շրջաններ օկուպացնելով և ռազմական ճանապարհով ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, գրավել Սև լիճը, մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր օկուպացրել սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի ընթացքում:

Էլ չենք խոսում Հայաստանի իշխանության կրավորական ու հլու-հնազանդ կերպարով իշխանականների հետ ձեռք-ձեռքի տված Կապան-Ճակատեն ճանապարհը խլել-ստանալու մասին:

Բաքուն է, որ այսքանով չի բավարարվել ու հոխորտում է Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին: Ի՞նչ խաղաղության, ի՞նչ անվտանգության մասին է խոսում պետությունը, որին միջազգային հանրությունը շատ ուշացումով ու զգուշավորությամբ, բայց ագրեսոր որակեց: 

Մարդասիրական իրավունքից խոսում է մի երկիր, որը ֆոսֆոր էր թափում մարդկանց գլխին Արցախյան երրորդ պատերազմում, երկիրը, որը խոշտանգում, մասնատում ու բռնաբարում է նույնիսկ կին զինծառայողներին: 

Այնպես որ, Ադրբեջանի ԱԳՆ-ի սփիչմեյքերները նման հայտարարություններ անելուց առաջ, լավ կլինի իրենց առաջ հայելի ունենան՝ հաջորդ անգամ մեզ իրենց հետ չշփոթելու համար: 

NEWSPRESS.am