Ռուսաստանը թույլ է արձագանքում ուկրաինական գնդակոծություններին. Կադիրովը դժգոհ է
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին դժգոհ է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում իրավիճակի զարգացումից։
«Մենք ասում էինք, որ հատուկ ռազմական գործողություն ենք անցկացնում Ուկրաինայի տարածքում, բայց մեր տարածքում արդեն պատերազմ է ընթանում։ Եթե ձեզ հետաքրքրում է, ես շատ դժգոհ եմ դրանից»,- ասում է Կադիրովն իր Տելեգրամում։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը թույլ է արձագանքում ուկրաինական գնդակոծություններին։ Նա անհրաժեշտ է համարում ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել։
«Իմ կարծիքով, մենք թույլ ենք արձագանքում Ուկրաինայի զինված ուժերի այս հարձակումներին։ Եթե ուկրաինական արկերը թռչեն մեր տարածք, ի պատասխան՝ պետք է երկրի երեսից ջնջել Ուկրաինայի քաղաքները։ Մեր ուղղությամբ կրակելու մասին էլ չպետք է մտածեն»։
Կադիրովը նշել է, որ շատ դժգոհ է ստեղծված իրավիճակից։