Զելենսկին ամփոփել է Ռուսաստանի դեմ պատերազմի ութ ամիսները
Ուկրաինացիները պաշտպանել են իրենց պետության անկախությունը, սակայն հաղթանակի ճանապարհը դեռ պետք է անցնել, և դա դժվար է, հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո ութ ամիս անց իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահի հայտարարությունները մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլևս չունի թելադրելու ներուժ, և աշխարհը դա տեսնում է։
«Ռուսական պոտենցիալը հիմա ծախսվում է այս խելագարության վրա՝ մեր պետության և ամբողջ ազատ աշխարհի դեմ պատերազմի վրա։ Եղել է գազի ազդեցություն, հիմա այն չկա։ Եղել է ռազմական ազդեցություն, այն ևս կոչնչանա։ Կար քաղաքական կշիռ՝ այժմ գնալով այն պակասում է ։ Գաղափարական հավակնություններ կային, հիմա միայն զզվանք: Եվ սա Եվրասիայի մեր տարածաշրջանում հավասարակշռության շատ կարևոր փոփոխություն է։ Այդ ամենի հիմքում առաջին հերթին Ուկրաինան է»,- հավելել է Զելենսկին։