Ռուսաստանը չի խուսափի ծանր հետևանքներից. ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է Ռուսաստանին
Ռուսաստանը չի խուսափի ծանր հետևանքներից, եթե այսպես կոչված «կեղտոտ ռումբ» կամ միջուկային զենք օգտագործի, զգուշացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախազգուշացրել էին Արևմուտքին Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման մասին, սակայն Վաշինգտոնն ինքը մեղադրեց Ռուսաստանին նման ենթադրյալ սպառնալիքը որպես հակամարտությունը սրելու պատրվակ օգտագործելու մեջ։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կվերաբերվի «կեղտոտ ռումբի» կիրառմանը այնպես, ինչպես ցանկացած միջուկային զենքի կիրառմանը, Փրայսը պատասխանեց, որ դա ամեն դեպքում անհետևանք չի լինի Ռուսաստանի համար։