Արևմուտքի անխոհեմ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ. Զախարովա
Հարավային Կովկասից ռուս խաղաղապահների դուրսբերմանը հասնելու Արևմուտքի փորձերն ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ այժմ չհիմնավորված մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ իր անվտանգության պարտավորությունները։
«Այս առումով մենք կցանկանայինք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։ Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- կարծում է Զախարովան։
«Արևմուտքի անխոհեմ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդրի առանձնահատուկ զգայունությունը: Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները փոխզիջումային և հավասարակշռված լուծումները չեն»,- ասել է Զախարովան։