Կրակոցներ ամերիկյան դպրոցում. կան զոհեր
Հոկտեմբերի 24-ին ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի դպրոցներից մեկում հրաձիգի հարձակման ժամանակ 3 մարդ է զոհվել, առնվազն 8-ը վիրավորվել են։Այս մասին հայտնում է Fox News-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին հղումով։
Տուժածները, որոնց մեջ կան նաև երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Հարձակվողը տեղում գնդակահարվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։
Կրակողի ինքնությունը դեռևս պարզ չի։