Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Axios․ Հայաստանը հայտնել է ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորության մասին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». իհարկե՝ ոչ. Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Միջազգային քրեական դատարանը ճգնաժամի մեջ է. ԱՄՆ սպառնալիքները և ներքին խնդիրները Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա ԱՄՆ բանակում հաստատել են իրենց զինծառայողների մահը Հորդանանում Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Հրապարակվել է երկրների համաշխարհային վարկանիշն ըստ ինտերնետի արագության. ո՞ր տեղում է Հայաստանը Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ Պատարագ Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀաքերները կոտրել են Քենիայի նախագահի կայքը և գումար պահանջել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներինԶԼՄ-ներ․ Wildberries-ի պահեստին հասցված հարվածների վնասը կարող է գերազանցել 100 մլրդ ռուբլին Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Արսենալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 100 միլիոն եվրո Ադրբեջանում զինծառայող է զոհվել զորավարժությունների ժամանակ Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ծովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորմանը. Լավրով Ի՞նչ եմ ես հասկանում ֆուտբոլից․ Դոնալդ Թրամփը՝ Անգլիայի հավաքականի պարտության մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Տավուշում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ՝ 10-12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով սովորող դիմորդների համարԲագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր ՎրթանեսԳեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՆ-ին է ներկայացրել helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը
Երևանի օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըՌեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է նախարարության ոսկե մեդալով (տեսանյութ)Մոսկվայի քաղաքացիները կարող են առցանց մասնակցել պետդումայի ընտրություններին՝ անկախ գտնվելու վայրից«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներՀուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացումՏամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակիցԻմացեք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով․ Հովհաննիսյան (տեսանյութ)Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն ԱզիզյանԹոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԴաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում... լա՛վ, բա 13 տարեկան երեխային ինչու եք պատժում. իրավապաշտպանԹրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով՝ անտառային հրդեհների ծխի պատճառով
Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել հայերի բողոքների վերաբերյալ
Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրևԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ ԶաքարյանՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Bloomberg
Մամուլ

«Ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ». իրանագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի բարեկամ ու դաշնակից երկրները շարունակում են կտրուկ արձագանքել Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությանը, նաև ԵԱՀԿ առաքելության հնարավորությանը: Իրանագետ Հարութ Առաքելյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտել է, որ ԵՄ 40 դիտորդները, որոնք տեղակայվելու են երկու ամսով, ոչինչ չեն կարողանալու անել և ոչ մի երաշխիք էլ չեն կարող տալ:

«Այստեղ կարող ենք տեսնել նաև ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի միջև անհամաձայնություններն ու խնդիրները: ԵԱՀԿ-ն հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշ կտեղակայի իր դիտորդներին, մինչդեռ ԵՄ-ն փորձեց դիտորդներին բերել Վրաստանի իր առաքելությունից: Ամեն դեպքում, հիմա Հայաստանում փորձում են ցույց տալ, թե սա աննախադեպ է, բայց եթե աննախադեպ լիներ, ու Նիկոլ Փաշինյանն էլ Եվրոպայի կողմից երաշխիքներ ստանար, ԵՄ առաքելությունը երկու ամսով չէր սահմանափակվի, այն ավելի երկարատև կլիներ: Այս ամենը գիտեն նաև Իրանը և Ռուսաստանը: Հիմա պարզապես դիվանագիտական վեճեր են գնում՝ ցույց տալու իրենց անհամաձայնությունն այն քայլերին, որ կատարում է Հայաստանը տարածաշրջանում: Սա արվում է, որ հետագայում լինի փաստ առ այն, որ ժամանակին ասել ու զգուշացրել էին: Հայաստանին զգուշացնում են, որ երբ տարածաշրջան ես բերում հակադիր բևեռից ինչ-որ ուժի, դա ապագայում ունենալու է իր հետևանքը: Իրենք լավ գիտեն, որ այդ առաքելությունները ոչ մի էական փոփոխություն կամ երաշխիք չեն տալու Հայաստանին՝ տարածաշրջանում մեր դեմ կատարվող գործողությունների համատեքստում»,-ասաց մեր զրուցակիցը:

Իրանագետը, սակայն, ՀՀ իշխանությունների առկա քաղաքականությունը չի դիտարկում որպես դեպի Արևմուտք շրջվելու փորձ: «Ներկայիս մեր դիվանագիտությունը, մեծ հաշվով, քաոսային է: Հիմնականում ոչ մի նորմալ ուղղվածություն ոչ մի կողմին չկա: Ժամանակին խոսվում էր այն մասին, թե «բանակցությունները սկսելու ենք մեր զրոյական կետից», ու այդ զրոյական կետը մեր երկրին աղետ բերեց: Հիմա դա կոծկելու համար իրենք բոլոր դռները թակում են՝ սկսած Թեհրանից, Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, և այս գործելաոճը շարունակվում է: Մեծ երկրները չգիտեն, թե մենք այս պահին ինչ ենք ուզում, որոնք են մեր նպատակները, շահերը, ինչը Երևանում պարզ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Հետևաբար, ըստ մեծ երկրների դիվանագիտության տրամաբանության, իրենք են փորձելու հարցերը լուծել, պարզապես ՀՀ իշխանություններն են դռնեդուռ ընկել ու փորձում են ցույց տալ, թե ինչ-որ դիվանագիտություն է վարվում»,ընդգծեց իրանագետը՝ շեշտելով, որ սա դիվանագիտություն չէ, այլ արկածախնդրություններով երկիրը կրկին աղետների տանելու և վերջում դրա մեջ դրսի ուժերին մեղադրելու հերթական դրսևորում:

«Եթե դու չգիտես՝ ինչ ես ուզում, քո նպատակը որն է, շատ բնական է, որ բոլոր ուժերն են դերակատարություն ունենալու մեզ առնչվող հարցերում: Շատ մոտ՝ Վրաստանի օրինակը բերեմ: Երբ Վրաստանը գնաց նման արկածախնդրության, և երկիրը տարան քաոսի, մասնատման, Վրաստանում բոլոր աշխարհաքաղաքական ուժերն իրենց ներկայությամբ փորձեցին բզկտել այդ երկիրը: Հիմա նոր-նոր է Վրաստանը փորձում ուշքի գալ, հասկանալ, թե ինչ է կատարվել իր հետ: Հիմա եթե մենք, թե՛ Վրաստանի, թե՛ նաև Ուկրաինայի փորձը տեսնելով, պետք է նույնը կրկնենք, նշանակում է, որ դաս չենք առնում մոտիկ ու հեռու պատմություններից»,-նշեց Հ. Առաքելյանը:

Վերադառնալով Իրանին ու հաշվի առնելով, որ Իրանը վերջին շրջանում շատ կտրուկ է արձագանքում նաև պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխության հնարավորությանը՝ իրանագետը հավելեց. «Ամեն դեպքում Իրանն իր համար նկատելի վտանգները պարզ ձևակերպում է: Սահմանների փոփոխությունն Իրանը հիմնական վտանգն է համարում տարածաշրջանում, այդ թվում՝ նաև մեզ համար: Այսինքն, երբ մենք անհիմն փորձում ենք կոշտացնել մեր դիրքերը, և այդ կոշտ դիրքերը պահպանելու ռեսուրսներ չունենք, լինում է էսկալացիա, որն արդեն դիվանագիտության ավարտն է: Այդ պարագայում ավելի կոշտ ռազմական գործողություններ են սկսվում, և չգիտես, թե ինչ տեղի կունենա: Թեպետ մոտավոր հասկանալի է, իհարկե, երբ չունես դիմակայելու ռեսուրսներ, հիմնական պարտվող ու կորցնող կողմը դու ես: Իսկ վտանգներից ամենաառաջնայինը տարածքի կորուստն է: Վերլուծելով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և, առհասարակ, Կովկասում, Իրանն այդ վտանգը տեսնում է: Հիմա Իրանը փորձում է նաև մեզ այդ մասին զգուշացնել, փորձում է մի քիչ ավելի կոշտ դա փոխանցել նաև Ադրբեջանին՝ շեշտելով, որ չի հանդուրժելու: Ամեն դեպքում, եթե զգում ենք այդ վտանգը, պետք է թույլ տանք, որ այն երկրները, որոնց շահերն այս պահին համընկնում են մեր շահերի հետ, կարողանան մանևրել, կարողանան պաշտպանել իրենց շահերը, ըստ այդմ՝ նաև իրենց շահերի հետ համընկնող մեր շահերը: ՀՀ իշխանությունը դա թույլ չի տալիս: Թեպետ Իրանը այդ մասին կասի, էլի կասի, բայց երբ տեսնի, որ իր ասածը չեն հասկանում, չեն ընկալում, իրենց ռազմավարությունը կփոխեն»:

Անդրադառնալով Իրանի այս պահի հիմնական նպատակին՝ նա ընդգծեց. «Այս փուլում իրենց ռազմավարությունը տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումն է և սահմանների փոփոխություն, էսկալացիաներ թույլ չտալն է, ինչը շատ հավանական է: Թուրքիան գրավել է Իրաքի հյուսիսը, Սիրիայի հյուսիսը, 30 տարի՝ Կիպրոսի հյուսիսը, բայց Արևմուտքի կողմից իր դեմ ոչ մի պատժամիջոց չկա: Խոսքը նույն Արևմուտքի մասին է, որից հիմա երաշխիքներ ենք փնտրում: 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան իր ամբողջ զինտեխնիկայով ու իր ամբողջ հրամանատարական կազմով աջակցեց Ադրբեջանին: Այդ ժամանակ ևս Արևմուտքի կողմից ոչ մի արձագանք չեղավ: Արևմուտքը գոնե Թուրքիային չսանձեց: Այսինքն, չասաց, որ եթե պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, գոնե թող այդ կողմերի միջև լինի: Մինչդեռ, օրինակ, այսօր Իրանին ասում են՝ զենք մի տուր Ռուսաստանին: Թուրքիան Ադրբեջանի հետ մեր դեմ ելավ, մենք կորցրինք մեր տարածքները, ու դեռ ավելին կորցնելու վտանգ կա, բայց, այսքանով հանդերձ, դեռ փորձում ենք երաշխիքներ փնտրել Արևմուտքում՝ աչքաթող անելով մեր բնական դաշնակցի կոչերը, աջակցության ձեռքը, որը մենք չենք սեղմում»:

Անդրադառնալով վտանգներին ու մարտահրավերներին, որոնք բխում են հատկապես հնարավոր «խաղաղության փաստաթղթից», մեր զրուցակիցը պատկերավոր օրինակ բերեց: «Իմ պիջակն իմ հագից տանում են, և ինձ պինդ պահելու կամ ընկերոջս կանչելու փոխարեն ասում եմ՝ «ես շատ դեմոկրատ մարդ եմ, խաղաղություն եմ ուզում»: Բայց, միևնույն է, տանում են պիջակս, հետո շապիկս, ու ես էլի ասում եմ՝ գիտեք, ես խաղաղության կողմնակից եմ, ես դեմոկրատ եմ, ինձ հրավիրում են դեմոկրատական երկրների գագաթաժողովին: Իրականում, եթե ունակ չես երկրիդ անվտանգությունը պահպանել ու պաշտպանել, բոլոր նման կոչերը դատարկաբանություններ են: Այսօր աշխարհն այդ արժեքներով չի առաջնորդվում:

Խոսքը «ժողովրդավարության բաստիոն ենք, եկել են մեզ հոշոտելու» և նման այլ հայտարարությունների մասին է: Աշխարհը, կոպիտ ասած, թքած ունի նման բաների վրա: Եթե ունակ չես ինքդ քեզ պաշտպանել, չեն հարգելու, ինչքան էլ հայտարարես, թե դեմոկրատ ես: Մեծ հաշվով, ավելի լուրջ աղետի են տանում՝ փորձելով գեղեցիկ փաթեթավորումներով այլ բան ցույց տալ: Այսինքն, փորձում են ցույց տալ, թե, այն ինչը մեր գլխին գալիս է, այն պատճառով է, որ մենք լավն ենք և իրենք ուզում են մեզ ոչնչացնել: Իսկ զուգահեռ չեն խոսում այն մասին, որ մենք չենք պատրաստվել, չենք զինվել: Ցավոք, հիմա մեր ժողովուրդն ավելի շատ հենց այդ բոլոր խոսույթներն է կուլ տալիս, որը տարածում են իշխանական շրջանակները: Փոխանակ պատերազմից հետո ավելի ռացիոնալ դառնայինք, ավելի իռացիոնալ դարձանք ու փորձում ենք ավելի շատ հեքիաթների, քան ռեալ քաղաքականությանը հավատալ»,-եզրափակեց իրանագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում