Ալիևը խոսել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով խորհրդակցությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մտքերի փոխանակում է ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- հավելել է Ալիևը։