Գերմանիան Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության IRIS-T համակարգեր. Շոլց
Գերմանիան Կիևին կփոխանցի IRIS-T հակաօդային պաշտպանության երեք համակարգ։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Ukrinform-ը։
Ավելի վաղ Բեռլինն արդեն մի քանի IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Կիևին։
«Մոտ ապագայում կմատակարարվեն ևս երեք նման համակարգեր։ Մեր գործընկերների հետ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է Օլաֆ Շոլցը։