Եկել է Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու ժամանակը. Ալիև
Եկել է Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու ժամանակը, Վրաստանում ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանը կարծում է, որ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո եկել է ադրբեջանա-հայկական «խաղաղության պայմանագրի» ստորագրման պահը։ Ինչևէ, սա է մեր մտադրությունը։ Մենք հայկական կողմին ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք բաղկացած են հինգ սկզբունքներից. հուսով եմ, որ հայկական կողմը, դրսևորելով քաղաքական կամք, «խաղաղության պայմանագիր» կկնքի Ադրբեջանի հետ՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից ճանաչված այս հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է Ալիևը։
Նա նաև հավելել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանում ընթացող գործընթացները և անվտանգության հարցեր։