Բողոքի ցույցեր Ղրղզստանում. քաղաքացիները բողոքում են Ուզբեկստանին ջրամբար փոխանցելու որոշման դեմ
Բիշքեկում հանրահավաք է տեղի ունենում՝ իշխանություններին կոչ անելով չեղարկել Քեմփիր-Աբադ ջրամբարի փոխանցումն Ուզբեկստանին, հայտնում է 24.kg-ը։
Ցուցարարները ստորագրել են խնդրագիր, որը կներկայացվի նախագահ Ջապարովի վարչակազմին, կառավարությանը և Նախարարների կաբինետին։
Երկուշաբթի օրը Ղրղզստանի Գերագույն դատարանը ձերբակալել է «Ղրղզստան» քաղաքական կուսակցության հիմնադիր Կանատ Իսաևին։
«Իսաևը կալանավորվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 23-ը ժամկետով՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում»,- հայտնել է դատարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։