Ուկրաինայում խոստացել են հետագայում քանդել Ղրիմի կամուրջը
Ղրիմի կամուրջը կքանդվի, երբ Ուկրաինան հետ վերցնի թերակղզին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։
Նրա խոսքով՝ այս տրանսպորտային զարկերակն իրականում ոչ մեկին պետք չէ։ Միաժամանակ Կիրիլ Բուդանովն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Կիևը մասնակցություն ունի՞ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։
«Եկեք այս մասին ուրիշ անգամ խոսենք։ Կարող եմ միայն ասել, որ Ղրիմի կամուրջը ենթարկվել է շատ դաժան ավերածությունների։ Այս կամուրջը ռուսական աշխարհի խորհրդանիշներից մեկն է։ «Մոսկվա» հածանավը գնաց հատակ՝ Ղրիմի կամուրջը նույնպես։ Սրանք բոլորը նշաններ են, որոնք ասում են, որ քիչ ժամանակ է մնացել»,- ասաց նա։