Հուլուսի Աքարը զանգահարել է Ռեզնիկովին և Ուոլեսին. նրանք քննարկել են Ուկրաինան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զանգահարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովին և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել պաշտպանական գերատեսչության կայքում։
Նշվում է, որ նախարարները քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները և կարևոր տվյալներ են փոխանակել միմյանց։