Starlink-ը կաշխատի Ուկրաինայում. Իլոն Մասկ
SpaceX-ը կսպասարկի Starlink-ը Ուկրաինայում և ուկրաինացիներին կտրամադրի արբանյակային հաղորդակցություններ նույնիսկ առանց Պենտագոնի ֆինանսավորման: Այս մասին Իլոն Մասկը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը պատասխանել է այս թվիթին և հաստատել ձեռնարկատիրոջ խոսքերը։
«Ֆինանսավորման մասին բոլոր խոսակցություններից առաջ Դուք ինձ հաստատեցիք, որ ամեն դեպքում ապահովելու եք Starlink սարքերի շահագործումը Ուկրաինայում։ Սա չափազանց կարևոր էր Ուկրաինայի համար։ Մենք երախտապարտ ենք ձեզ»,- ասված է նրա ուղերձում։