Ճապոնիայում առատ ձյան պատճառով չվերթները հետաձգվել են
Առատ ձյուն է տեղում Ճապոնիայի հյուսիսարևելյան հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Տոկիոյում։ Վատ եղանակային պայմանների պատճառով հունվարի 18-ին չեղարկվել է առնվազն 129 ավիաչվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական ավիափոխադրողների հայտարարությունը։
Ներկայումս Տոկիոյում անձրեւ է տեղում, ինչի պատճառով ճանապարհներին մերկասառույց է առաջացել։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ օրվա ընթացքում ձյունը կարող է վերսկսվել:
Չվերթների հիմնական մասը չեղարկվել է Հոնսյու կղզում, որտեղ բոլորից առատ են տեղումները։ Դժվարությամբ է աշխատում նաեւ երկաթուղային տրանսպորտը, հայտնում է ՏԱՍՍ-ը։