Էրդողանը պատմել է, թե որքան հաճախ է շփվում Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է համաշխարհային առաջնորդների հետ։ Վերջին շրջանում նա անընդհատ շփվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա հինգ անգամ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտնում է Anadolu-ն։
«Մենք մշտական կապի մեջ ենք եղել համաշխարհային առաջնորդների հետ արդեն 20 տարի՝ իմ վարչապետության և նախագահության տարիներին։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հինգ հանդիպում ենք ունեցել պարոն Պուտինի հետ, նույնքանը՝ Զելենսկու հետ»,- ասել է Ռեջեբ Թայիփ Էրդողանը։