Զինվորականից` մոդել. 44-օրյա պատերազմի մասնակից, հադրութցի մոդել և Արցախի հերոս «Ժելեզնի» Արտոյի դուստրը Բուլղարիայից թագ է բերել Հայաստան (տեսանյութ)
Հադրութեցի մոդել Վեռա Սաֆարյանը (Вера Сафарян ) երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։
Վեռայի հայրը` «Ժելեզնի» Արտոն, զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Մրցույթին մասնակցում էին տարբեր կանայք, մայրեր, որոնք իրենց կյանքի ընթացքում անցկացրել են դժվար էտապներ։ Մեկը խոսում էր ընտանիքի բռնության մասին, մյուսը՝ առողջ ապրելակերպի մասին։ Բայց իմ թեման այլ էր։ Իմը պատերազմն էր ու նրանց պատմում էի այն մասին, թե ինչ իրավիճակ է մեր երկրում։ Ես ինքս մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, ժյուրիի անդամները, մասնակիցները որ իմացան, ապշել էին»,-ասում է Վեռա Սաֆարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում