Վանաձորում ավտոտնակում հայտնաբերվել է 42-ամյա տղամարդու դի, կողքին՝ ինքնաշեն ատրճանակ
Լոռու մարզում հոկտեմբերի 23-ին, ժամը 15․50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուխումի փողոց, որտեղ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan.com-ի տեղեկութհյուններով ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Երվանդ ԽԽեչիկյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի աջ կողմի շրջանում առկա է վնասվածք։ Զննությամբ դիակի ձախ կողմում, ծնկի կողքին ընկած, հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։