ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների համատեղ հայտարարությամբ՝ կապված Ուկրաինայում իրավիճակի զարգացման հետ, հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Մենք՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարներս, վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ռուսական շարունակական ագրեսիայի պայմաններում։ Մենք վճռական ենք մնում՝ շարունակելու աջակցել Ուկրաինային՝ պաշտպանելու իր տարածքը այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Այսօր մեր երկրներից յուրաքանչյուրի պաշտպանության նախարարները զրուցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Մեր երկրները հասկացրել են, որ մենք բոլորս մերժում ենք Ռուսաստանի բացահայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել «կեղտոտ միջուկային ռումբ» սեփական հողի վրա։ Աշխարհը կճանաչի այս հայտարարությունը որպես էսկալացիայի պատրվակ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։