Ուկրաինացիներն իրենք կընտրեն իրենց խաղաղության պայմանները. Մակրոն
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը կա, բայց դա հնարավոր է միայն Կիևի պայմաններով, Հռոմում «Խաղաղության հռչակում» միջազգային ֆորումի բացման իր ելույթի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
«Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է, միակ խաղաղության տարբերակն այն է, թե ինչպես են դա ընտրում ուկրաինացիները։ Դա նրանց թույլ կտա պահպանել իրենց իրավունքները՝ որպես ինքնիշխան ժողովուրդ», - ասել է քաղաքական գործիչը։