Ցերեկը անձրև կգա
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ:
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 24-ի գիշերը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:
