Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն արձագանքել են Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում, ի պատասխան «Ուկրաինայի կողմից կեղտոտ ռումբի կիրառման սպառնալիքի մասին» վերջինիս հայտարարություններին, հերքել է այդ պնդումները և զգուշացրել, որ դրանք չպետք է օգտագործվեն որպես արդարացում ավելի մեծ էսկալացիայի համար։
Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ուոլեսը նաև վերահաստատել է, որ Մեծ Բրիտանիան և ավելի լայն միջազգային հանրությունը աջակցում են Ուկրաինային և ցանկանում են այս հակամարտության դեէսկալացիա։
Նրա խոսքով՝ «Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է ուղիներ փնտրեն պատերազմի ավարտի համար, իսկ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել»։